# Տեսահսկման բաժնի մասնագետ

**Компания:** Digitain
**Локация:** Yerevan
**Формат:** офис
**Зарплата:** по запросу
**Тип занятости:** FULL_TIME
**Актуально до:** 2026-10-11

Источник: https://spinhire.io/job/8609 — SpinHire, джоб-борд iGaming.

## Описание

Նկարագիր
Digitain ընկերությունն աշխատանքի է հրավիրում ներքին անվտանգության տեսահսկման բաժնի մասնագետի, ով պետք է տեսախցիկների միջոցով իրականացնի ընկերության տարածքների տեսադիտարկում, միջադեպերի արձանագրում, կանխարգելում և դրան համապատասխան հաշվետվությունների կազմում։
Պարտականություններ
• Իրականացնել ընկերության տարածքի տեսահսկում, մշտադիտարկում
• Գնահատել իրավիճակը և հնարավոր ռիսկերը
• Արտակարգ իրավիճակների, միջադեպերի, խախտումների դեպքում անհապաղ զեկուցել անվտանգության ղեկավարությանը
• Կազմել հաշվետվություններ և վարել տվյալների շտեմարաններ
• Կատարել անվտանգության ղեկավարության հանձնարարությունները
• Հիմնական գործառույթների հետ կապված այլ պարտականությունների կատարում
Պահանջներ
• Տվյալ ոլորտում աշխատանքային փորձը ցանկալի է
• Բարձրագույն կրթություն
• Հայերենի լավ իմացություն, անգլերենի և ռուսերենի իմացությունը ցանկալի է
• MS Office իմացություն, համակարգչով հայատառ գրելու հմտություն
• Տեղեկատվության հետ աշխատելու ունակություն
• ՏՏ ծրագրերի հետ աշխատելու ունակություն
• Վերլուծական մտածողություն և ռիսկերի գնահատման ունակություն
• Զգոնություն և գաղտնապահություն
• Պարտաճանաչության և պատասխանատվության բարձր զգացում
• Սթրեսային իրավիճակներում արագ կողմնորոշվելու ունակություն
Հավելյալ տեղեկություն
• Աշխատանքային գրաֆիկ՝ 2 օր աշխատանք, 2 օր ազատ
• Ժամեր՝ 08։00-20։00, 20:00-08:00
